Ադրբեջшնցիները Սեւ լճի հատվածում հրդեհ են բռնկել, որը հասել է Վերիշենի սարեր
Մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լիճ կոչվող տարածքում հաստատված ադրբեջանցիներն այսօր՝ հունվարի 6-ի առավոտյան հրդեհ են բռնկել այդ տարածքի սարալանջերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերիշեն համայնքի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։
«Հրդեհը տարածվել է «Քաչալսար» կոչվող սարերի փեշերից: Մեր տեղեկություններով՝ իրենք անվադողերը վառել են եւ գլորել այնտեղ: Ուրիշ ո՞վ կարող էր անել դա, եթե ոչ՝ ադրբեջանցին: Հիմա հրդեհն արդեն մեր վարչական տարածք է հասել՝ Վերիշենի սարեր: Գյուղից 3-4 կմ հեռավորության վրա է, լավ տեսանելի: Այս սարերի բարձրադիր հատվածներում խոտը չոր է, չհնձված, դրա համար է հեշտ է տարածվում հրդեհը: Այդտեղ գյուղացիներն անասուններին էին արածացնում, հիմա, բնականաբար, չեն կարող, վնասներ, կարծում եմ՝ ադրբեջանցիների միտումը հենց դա է եղել»,- նշեց Զադայանը:
Արտակ Զադայանի խոսքով՝ հրշեջներն աշխատում են դեպքի վայրում, մինչեւ առավոտյան հրդեհը մարած կլինի: