Ով է Զեյթունում դաժանաբար կյանքից զրկված երիտասարդը․ բացառիկ լուսանկարներ դեպքի վայրից
ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է Զեյթունում սպանված երիտասարդը: Վերջինս Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Արմեն Զաքարյանն է, որը աշխատել է մատուցող:
Ավելի վաղ հայտնել էիմն, որ Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Զեյթունում հայտնի «Degusto» արագ սննդի կետի մոտ տեղի ոնեցած դեպքով: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ այսօրվա միջադեպը երկու օր առաջ միջադեպի մասնակիցները խոսակցություն են ունեցել, որը վեճի է վերածվել, սակայն առաջացած խնդիրը երիտասարդները ավարտված չեն համարել, որից հետո թեման շարունակվել է այսօր, ինչ էլ ճակատագրական դարձավ մեկ անձի համար, որի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուս վիրավորների համար պայքարում են բժիշկները:
Shamshyan.com-ը գրել, որ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 4 քաղաքացի ուշագնաց ընկած են:
«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։