Քո ծնունդով ստիպեցիր ժպտալ արցունքների միջից, մի աչքով ժպտալ, մի աչքով լացել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում կրտսեր որդու լուսանկարն է հրապարակել և կից գրել.
«2022 թվականի միակ ԼՈՒՅՍԸ. ընտանիքիս քո ծնունդով ստիպեցիր ժպտալ արցունքների միջից, մի աչքով ժպտալ, մի աչքով լացել, 2020 թվականից ի վեր միակ բարի լուրն էիր, որ ստիպեց ինձ ապրել, ապրել հանուն քեզ ու հանուն քրոջդ։ Շնորհակալ եմ իմ հրեշտակին իմ ՀԵՐՈՍ ՄԽԻԹԱՐԻՍ»։