Կապանում երկհարկանի առանձնատուն է այրվել
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 11:31-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (յուրաքանչյուր հարկը 120 քմ)․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին, մարվել՝ 15։28-ին։ Այրվել են տան առաջին հարկը, երկրորդ հարկից 100 քմ հատված և տանիքի փայտե կառուցատարրերը։