ՌԴ Պետդուման կզբաղվի Լատվիայում լրագրող Մարատ Կասեմի կալանավորման գործով
Լրագրող Մարատ Կասեմի՝ Լատվիայում կալանավորման գործով կզբաղվի Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Մարիա Բուտինան, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ աղբյուրի՝ Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է: Նա մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբում, որը ներառում է նաև «Sputnik Լիտվա»-ն:
Դեկտեմբերի 30-ին լրագրողը Լատվիա է մեկնել ընտանեկան պատճառներով։ «Sputnik Լիտվա»-ի փոխանցմամբ՝ նա կալանավորվել է, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանքի տակ է վերցրել: Նրան արդեն տեղափոխել են Ռիգայի կենտրոնական բանտ։
«Մենք կզբաղվենք այդ հարցով: Կոնտակտներ ենք փնտրում: Ավաղ, ռուսատյացության և մեր լրագրողների նկատմամբ հալածանքների նման դրսևորումները հազվադեպ չեն: Կաջակցենք նրան: Մերոնց չենք լքում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բուտինան: