Ամերիկուհին ամուսնուն թունավորել է կենդանիների էվթանազիայի դեղով, որպեսզի տիրանա նրա բնակարանին
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակչուհի՝ 50-ամյա Ամանդա Չապինի նկատմամբ, որը մեղադրվում է իր անասնաբույժ ամուսնուն կենդանիների էվթանազիայի դեղով թունավորելու մեջ, մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ առաջին աստիճանի սպանության փորձի համար:
Նահանգի իշխանությունները պնդում են, որ նա հուլիսին եւ օգոստոսին երեք անգամ թունավորել է իր 70-ամյա ամուսնուն՝ Գարի Չապինին՝ սուրճի մեջ բարբիտուրատներ լցնելով, գրում է Wisconsin State Journal-ը։
Քրեական բողոքի համաձայն՝ զույգն ամուսնացել է մարտին։ Հարսանիքից հետո Ամանդա Չապինը կեղծել է ամուսնու երեխաներից մեկի ստորագրությունը լիազորագրի վրա, այնուհետեւ պահանջել է ամուսնուց փոփոխություններ կատարել տան առքուվաճառքի պայմանագրում, որպեսզի տունը ամուսնու մահից հետո իրեն բաժին հասնի։ Բողոքում ասվում է, որ առաջին անգամ նա թունավորել է ամուսնուն երեք շաբաթ անց այն բանից հետո, երբ տան առքուվաճառքի պայմանագիրը ձեւակերպելու թույլտվություն է ստացել։
Երրորդ անգամ, երբ տղամարդը, ենթադրաբար, թունավորված սուրճ է խմել օգոստոսի սկզբին ընկել է կոմայի մեջ, որը տեւել է չորս օր: նա մահացել է 2016-ի օգոստոսի 31-ին: Արյան անալիզը ցույց է տվել, որ նրա օրգանիզմում բարբիտուրատները ստացվել են այն դեղամիջոցներից, որոնք նա օգտագործել է կենդանիներին էվթանազիայի ենթարկելու համար։
Հետագայում Գարի Չապինի որդին իր հոր անունից խափանման միջոց է ներկայացրել Ամանդա Չապինի դեմ։