Amazon ընկերությունը հայտարարել է ավելի քան 18 հազար աշխատատեղերի կրճատման մասին
Amazon ընկերությունը հայտարարել է ավելի քան 18 հազար աշխատատեղերի կրճատման մասին։ Սա ամերիկյան ընկերության պատմության մեջ ամենախոշոր կրճատումն է, գրում է The Guardian-ը։
Այս մասին նշել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնդի Ջասին աշխատակիցներին ուղղված գրության մեջ։
Նրա խոսքով՝ Amazon ընկերությունը նախկինում «ծանր տնտեսական պայմաններ» է վերապրել, եւ այդ միտումը կշարունակվի։ «Այս փոփոխությունները կօգնեն մեզ իրականացնել մեր երկարաժամկետ հնարավորությունները ավելի ուժեղ ծախսերի կառուցվածքով»,-նշել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:
Միեւնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են գտնվում ընկերության խանութները, որոնց վրա կազդի կրճատումը, սակայն Ջասիի հայտարարության մեջ ասվում է, որ հունվարի 18-ից Amazon-ը կշփվի աշխատակիցների հետ, որոնց վրա կազդի կրճատումը։
Կրճատումները կկազմեն Amazon ընկերության մոտ 300 000 աշխատակիցների 6 տոկոսը։ Ամբողջ աշխարհում ընկերությունում աշխատում է ավելի քան 1,5 մլն մարդ։