Ես կցանկանայի աջակցել գործընթացին. Չեխիայի նորանշանակ դեսպան
Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայ բարեկամներ,
Այսօր Չեխիայի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Հայաստանը Չեխիայի Հանրապետության ամենամոտ դաշնակիցներից է։
Մեր հարաբերությունները վաղուց բարեկամական են և համագործակցությունը շատ ոլորտներում զարգանում է հաջողությամբ։
Ես կցանկանայի աջակցել վերը նշված գործընթացին, որպեսզի այն ունենա շարունակական բնույթ: Ես ընդամենը մի քանի օր առաջ եմ ժամանել Ձեր գեղեցիկ երկիր, բայց արդեն հասցրել եմ սիրահարվել նրան։ Ես կցանկանայի, որ դուք նույն ջերմ հարաբերություններն ունենայիք Չեխիայի Հանրապետության հետ։
Սիրով կսպասեմ հետագա հանդիպումներին և մեկ անգամ ևս շնորհավորում եմ չեխերին ու հայերին: