ԱՀԿ-ի տնօրենը Չինաստանին կոչ է արել վերսկսել COVID-19-ի տվյալների կանոնավոր փոխանցումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է Չինաստանում COVID-19-ի վարակների բռնկմամբ, չորեքշաբթի ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ կրկին Պեկինին կոչ անելով հոսպիտալացումների եւ մահացության վերաբերյալ արագ եւ կանոնավոր տվյալներ տրամադրել, հաղորդում է Reuters-ը։
«Մենք շարունակում ենք խնդրել Չինաստանին տրամադրել ավելի արագ, ավելի կանոնավոր եւ հուսալի տվյալներ հոսպիտալացումների եւ մահացության վերաբերյալ», - ճեպազրույցում ասել է նա:
«ԱՀԿ-ն մտահոգված է Չինաստանում կյանքին սպառնացող վտանգով եւ կրկին ընդգծում է պատվաստումների կարեւորությունը, ներառյալ լրացուցիչ չափաբաժինները՝ հոսպիտալացումից, ծանր հիվանդություններից եւ մահից պաշտպանվելու համար», - հավելել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը: