Ես շատ էի խմում, և Մեսսին բարկացած հրամայեց ինձ դադարեցնել. Ագուերո
Արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է, թե ինչպես է տոնել ազգային հավաքականի հաղթանակը 2022 թվականին Քաթարում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում։
«Ես շատ էի խմել, բայց ոչինչ չեմ կերել։ Մենք դարձանք աշխարհի չեմպիոն։ Եթե վիճակված էր, որ ինձ հետ ինչ-որ բան պետք է պատահեր, ուրեմն թող դա այնտեղ լիներ։
Լեոն բարկացավ և ասաց, որ կանգ առնեմ։ Բայց ինչպե՞ս կանգ առնել: Մենք աշխարհի չեմպիոններ էինք, այնքան երջանիկ էինք»,-ասել է Ագուերոն սոցիալական ցանցերում իր ուղիղ եթերում։
Դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին և դարձավ գավաթի նոր սեփականատերը։ 35-ամյա Մեսսիի համար սա առաջին Աշխարհի գավաթի տիտղոսն էր իր կարիերայում։
Մեսսին յոթ խաղում խփեց յոթ գոլ (չորսը՝ 11 մետրանոցներով) և երեք գոլային փոխանցում կատարեց։ Նա դարձավ մրցաշարի լավագույն խաղացող։ Նրա համար այս աշխարհի առաջնությունը հինգերորդն ու վերջինն էր իր կարիերայում։