Բրիտանիան և Հունաստանը շուտով կդադարեցնեն իրենց 200-ամյա վեճը. Bloomberg
Բրիտանական թանգարանը և Աթենքի Ակրոպոլիսի թանգարանը շուտով համաձայնության կգան, ըստ որի` Պարթենոնի մարմարե քանդակները Մեծ Բրիտանիայից կվերադառնան Հունաստան, հայտնում է Bloomberg-ը։
Դրանով կավարտվի 19-րդ դարից ի վեր շարունակվող հակամարտությունը թանգարանների միջև։ Ակրոպոլիսի վրա գտնվող տաճարի տարրերը, որոնք 1802 թվականին դուրս բերվեցին Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի դեսպան լորդ Թոմաս Բրյուս Էլգինի կողմից, մի քանի տարիների ընթացքում աստիճանաբար կվերադարձվեն Հունաստան, հայտնում է պարբերականը: