Հարավային Կորեայի նախագահը հանձնարարել է մինչև տարեվերջ սկսել ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն. Yonhap
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հանձնարարել է մինչև 2023 թվականի վերջ ստեղծել անօդաչու թռչող սարքերի համատեղ ստորաբաժանում և գործարկել փոքր, դժվար հայտնաբերվող անօդաչու մահաբեր օբյեկտների (ԱԹՍ) և անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրության համակարգ։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ստորաբաժանումը կզբաղվի հսկողությամբ, հետախուզությամբ և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ` տարբեր գործողություններով։
Յուն Սոկ-յոլը կարգադրել է ստեղծել ԿԺԴՀ-ի սադրանքներին արձագանքելու լուրջ կարողություն։ Նա նաև կոչ է արել արագացնել անօդաչու սարքերի և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համակարգերի մշակումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պատասխան տարբերակներ են մշակում այն դեպքում, եթե ԿԺԴՀ-ն որոշի միջուկային զենք կիրառել։