«Ցավոք, պառակտումը շատ ավելի խորն է դառնում ամեն օր»․ Թևան Պողոսյան
Քաղաքագետ Թևան Պողոսյանի գրառումը․ «Մեկ կինն 9 ամսում կարող է մարդուկ լույս աշխարհ բերել, 9 կին մեկ ամսում չեն կարող նույնն անել: Արդյունքի հասնելու համար մեկ ազգ լինելով՝ 9 ամսում կարող ենք ունենալ արդյունք, բայց այսպես պառակտված` 9 մասի բաժանված ոչ մի բան էլ չենք ունենա:
Տեսնես, էլ քանի՞ 24 օր պիտի անցնի, որ հասկանանք սա: Գործողներից հույս չկա ոչ մի ձև. նույնիսկ ամենափոքրիկ հույսը, որ գիտակցված ինքնակամ կհեռանա այդ` իրականում մի քանի հազարը, մարում է:
Բայց, ցավոք, պառակտումը շատ ավելի խորն է դառնում ամեն օր:
Գոնե հիմա չենք գիտակցում, որ իրականում մի նավի մեջ ենք, մի շղթայով զոդված... Արցախում միասնությունն էլի օրինակ չի ծառայում, չենք ընկալում, որ հենց դա է հիմքը, որ դիմանում են այսքան: Իսկ իրենց օգնության հասնելու միակ հնարավորությունն էլի միասնական դառնալն ու արդյունքի հասնելու նպատակ դնելն է»: