ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ. Genocide Watch
Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված։
«ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանին եւ 1) կիրառի 907 հոդվածը եւ դադարեցնի ռազմական օգնությունը, 2) պատժամիջոցներ մտցնի՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը եւ կիրառելի այլ իրավական գործիքներ, 3) արտակարգ օգնություն ուղարկի 120 000 հայերին, որոնք հումանիտար ճգնաժամի մեջ են»,- նշվել է կազմակերպության Twitter-ի հայտարարությունում։
Genocide Watch-ը նաեւ համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանին Արցախի ժողովրդին քաղցի եւ ցրտի մատնելու աղաղակող փորձի համար։