«Հաջորդ կանգառը՝ Տիեզերք». Քրիստինա Այանյան
«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ մեկնում է մրցույթին մասնակցելու:
«Հաջորդ կանգառը՝ Տիեզերք
Երբ ավելի երիտասարդ տարիքում դիտում էի «Միսս Տիեզերք»-ը, միշտ մտածում էի, թե Հայաստանն ինչու երբեք չի մասնակցում: Երբ 20 տարեկան էի, տեսա, թե ինչպես է Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ քայլում «Միսս Տիեզերք»-ի բեմում: Հիմա՝ 25 տարեկանում, ես հպարտ եմ «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի դրոշը բարձր պահելու համար:
Անհավանական պատիվ է Տիեզերքի ամենահեղինակավոր բեմում ներկայացնել աշխարհի ամենահին քարտեզի վրա գտնվող երկրներից միակին, որը դեռեւս կա», - գրել է Քրիստինան՝ շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին, հովանավորներին, ընտանիքին եւ ընկերներին: