Երեւանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Բռնցքամարտի 2023թ․ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կանցկացվի ապրիլին Երևանում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։
Մրցաշարն անցկացնելու հայտ էին ներկայացրել նաև Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաները, բայց Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան նախապատվությունը տվել է Հայաստանին:
EUBC-ին հայտնել է նաև մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը։
Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին Սլովենիայում։ Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանում՝ հոկտեմբեր-նոյեմբերին, մեծահասակների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կընդունի Սերբիան` հաջորդ տարվա մարտին։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: