Ես չեմ ցանկանում մահանալ 27 տարեկանում. Լեդի Գագա
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան երդվել է վերջ տալ թմրանյութեր օգտագործելուն, որպեսզի երկար տարիների կյանք ունենա՝ չընդգրկվելով տխրահռչակ «27 ակումբի» մեջ:
«Ես ցանկանում եմ ապրել: Եվ ցանկանում եմ, որ երկրպագուներս ևս ապրեն երկար. Չեմ ցանկանում, որ նրանք իրենց տանջեն այնպես, ինչպես ես եմ անում: Ուզում եմ ապացուցել մարդկանց, որ կհաղթահարեմ 27 տարիքս և կապրեմ երկար»,- ասել է էմոցիոնալ Գագան:
Երգչուհին որոշել է վերջ տալ թմրանյութեր օգտագործելուն և հաղթահարել կախվածությունը: