Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում լյարդի վերականգնմանը
Մարդու կարևորագույն օրգաններից մեկի՝ լյարդի վերականգնմանը նպաստող սննդամթերքի տեսակներն են դդմի սերմերը, հավկիթն ու բանջարեղենի բոլոր տեսակները։ Այս մասին «Մոսլենտա»-ի հետ զրույցում ասել է թերապևտ, սննդաբան Ելենա Տիխոմիրովան։
Մասնագետի խոսքով՝ ճարպային հեպատոզ կամ լյարդի ճարպակալում ախտորոշման դեպքում հիվանդին կարող է օգնել ցածր կալորիականությամբ սննդակարգն ու դրանում վերոնշյալ մթերքը ներառելը, ինչը կնպաստի օրգանի վերականգնմանը։
«Եթե մարդու մոտ ճարպայի հեպատոզ է ախտորոշվել, իսկ լյարդի ֆերմենտների մակարդակը բարձր է, ապա բավական կլինի ազատվել ավելորդ քաշից՝ հետևելով ցածր կալորիականությամբ սննդակարգի։ Այս դեպքում սննդակարգն արդյունավետ կերպով կվերականգնի լյարդի աշխատանքը», - նշել է սննդաբանը։