Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 119 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 119 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի, այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 144 հազար 696-ի:
Գրանցված 119 նոր հիվանդներից 69-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 561 հազար 428 հիվանդներից 7 մլն 336 հազար 258-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 121 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: