Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ, այդ թվում երեք անչափահաս
Հունվարի 3-ին, ժամը 16։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած ուղևորներ Գ․ Ա․-ն (ծնված 2012 թ․), Մ․ Ս․-ն (ծնված 2017 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2019 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: