Ծնունդդ շնորհավոր, ամենալավ հայրիկ, սիրում եմ քեզ․ Շումախերի որդին շնորհավորել է նրա ծնունդը
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերն այսօր դարձավ 54 տարեկան։ «Շումին» գլխի վնասվածք է ստացել 2013 թվականի վերջին դահուկավազքի ժամանակ և այդ օրվանից գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ։
«Ծնունդդ շնորհավորմ ամենալավ հայրիկ, սիրում եմ քեզ»,- գրել է մարզիկի որդին՝ Միքը և հրապարակմանը կցել իր և հոր լուսանկարը։
Դուստրը՝ Ջինա-Մարիան նույնպես գրառում է կատարել Instagram-ում և լուսանկար հրապարակել․ «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ, մեր կարտինգի հիշողությունները»։