Դարդանելի նեղուցը դարձյալ փակել են նավարկության համար
Դարդանելի նեղուցն արդեն երրորդ օրն Է՝ փակ է նավարկության համար: Պատճառը Ստամբուլը պատած թանձր մառախուղն է։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«Հարավից մտնող նավերի կապիտաններին ռադիոկապով զգուշացում է արվել, հայտարարվել Է, որ նեղուցը նավերի երկկողմանի տարանցման համար փակ է սահմանափակ տեսանելիության պատճառով», - հաղորդել Է Դարդանելի նեղուցում նավերի անվտանգ անցումն իրականացնող ծառայությունը:
Հայտարարվել Է, որ նավերի երթևեկությունը կկարգավորվի, երբ մառախուղը ցրվի: Նեղուցով լաստանավային հաղորդակցությունը շարունակվում է։
Մեգապոլիսում թանձր մառախուղը շարունակվում է արդեն երրորդ օրը: Հունվարի 2-ի երեկոյան մոտավորապես 50 չվերթ է չեղարկվել: