Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 2-ին Խաղաղ Դոնի փողոցից, անձը պարզելու նպատակով, ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացրել մի տղամարդու: Բաժնում պարզվել է, որ նա հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից գողության մեղադրանքով հետախուզվող 55-ամյա Արթուր Գ.-ն է:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: