Նեյմարին դատապարտել են Պելեի հրաժեշտի արարողությանը չմասնակցելու համար
Բրազիլացի հաղորդավար Խոսե Լուիս Դատենան դատապարտել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին ֆուտբոլի լեգենդ Պելեի հետ հրաժեշտի արարողությունը բաց թողնելու համար։
«Եթե Նեյմարը ճնշում գործադրեր «ՊՍԺ»-ի վրա, նա կգնար: Եթե Նեյմարը ցանկանար ազատ արձակվել, կարող էր դա անել: Նա արդեն մի քանի անգամ ճնշում է ակումբին խնջույքների մեկնելու համար, ինչու՞ չէր կարող նույնն Պելեին հրաժեշտ տալու համար:
Կարծում եմ, որ Նեյմարը, լինելով բրազիլացի ֆուտբոլիստ, պարտավոր էր գտնվել Պելեի աճյունի առջև և հրաժեշտ տալ նրան»,- ասել է UOL-ի հաղորդավարը։
Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին՝ 82 տարեկան հասակում։ Նա միակ խաղացողն է, ով երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում։
Նոյեմբերի վերջին նա հոսպիտալացվել էր այտուցների և սրտի անբավարարության պատճառով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրազիլիայի նախկին հարձակվողը տեղափոխվել է պալիատիվ խնամքի բաժանմունք, քանի որ նրա մարմինն այլևս չէր արձագանքում քիմիաթերապիային՝ աղիների քաղցկեղի դեմ պայքարում։ Սակայն ֆուտբոլիստի դուստրերը՝ Կելին և Ֆլավիան, հերքել են այս լուրերը՝ ասելով, որ իրենց հոր հոսպիտալացման պատճառը կորոնավիրուսն է։