Ծեծկռտուք Գյումրու «Փարվանա» ռեստորանի բակում՝ շիրակցի պաշտոնյաների մասնակցությամբ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում վիճաբանություն, այնուհետ ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանային համալիրի բակում։
Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի բնակիչներից մեկը՝ Հ․ Գ․-ն վերոնշյալ ռեստորանի բակում վիճաբանել է Հացիկ համայնքի վարչական ղեկավար Հ․ Ն․- հետ, որի ժամանակ ձեռքով հրել է նրան։ Վարչական ղեկավարը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հետ-հետ է գնացել ու հենվել պարսպին։
Վիճաբանությանը խառնվել է Գ․ Մ․-ն՝ Ախուրյան խոշորացված համայնքի իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա, բռնելով վարչական ղեկավարին հրած տղամարդու շորերից, բռունցքով հարվածել է նրա գլխի ձախ մասին, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածք։