Կարո՞ղ են արդյոք մարդիկ մարգարեական երազներ տեսնել. Aeon-ի վերլուծաբանների կարծիքը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 1-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, ընտանեկան բռնության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության՝ 4, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, հոգեբուժարանից փախուստի, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անձի առևանգման, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 5 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: