Ֆրանսիայում հնագետները գերեզմանից ոտքերի վեց պղնձե զարդ են հայտնաբերել
Գերեզմանատունը, որն ակտիվորեն օգտագործվում էր ուշ բրոնզի եւ վաղ երկաթի դարերի միջեւ ընկած ժամանակահատվածում՝ մ.թ.ա. մոտ 900-ից մինչեւ մ.թ. 600 թվականները, առաջին անգամ հայտնաբերվել է 2021 թվականին։ Այս տարի պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է երեք գերեզման։ Դրանցից մեկում մարդ է եղել թաղված, ում ոտքերը զարդարված էին վեց պղնձե ապարանջաններով եւ մատանիներով, հայտնում է Arkeonews-ը։
Պեղումների հենց սկզբում գիտնականները գերեզմանատանը հայտնաբերել էին տասը գերեզմաններ, որոնցից երեքում կային դիակիզված մնացորդներ, մնացած յոթը բլուրների տակ էին։ Այս տարի հայտնաբերվել է նաեւ մեկ գերեզմանաբլուր՝ 10 մետր տրամագծով։
Այս շրջանում հայտնաբերված մյուս գերեզմանում մարդու մնացորդներ են եղել, ինչպես նաեւ ոլորված պղնձե ապարանջան եւ մարգարիտներ, որոնք դրված էին ձախ ուսի մոտ: Գլխի մոտ թաղված էին երկու կավե ամաններ։
Երրորդ գերեզմանը ամենից հարուստն է եղել։ Մահացածի պարանոցին հայտնաբերվել է մանյակ, ոտքերին՝ երեք ապարանջան եւ եւս երեք մատանիներ՝ ոտքի մատներին։ Մնացորդների մոտ հայտնաբերվել է նաեւ բրոշ եւ մեծ կերամիկական աճյունասափոր։