Բաղդադում 150 մարդ Ամանորի գիշերը տուժել է հրավառությունից եւ արձակված կրակոցներից
Իրաքի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը տեղեկացրել է, որ առնվազն 150 հոգի Բաղդադում տուժել է Ամանորի գիշերվա հրավառությունից եւ անկանոն կրակոցներից։ Այս մասին նա ասել է INA գործակալությանը։
Բադրի խոսքով՝ 150 տուժածներից 20-ը վնասել է աչքերը։ Ներկա պահին մահացածների մասին տեղեկություններ չկան։
Ինչպես նշել է Իրաքի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ավելի ուշ գերատեսչությունը կհրապարակի ամբողջ երկրում տուժածների վիճակագրությունը։