Հյուսիսային Կորեան կարող է 60 միջուկային մարտագլխիկ ունենալ. Yonhap
Հյուսիսային Կորեան կարող է 60 միջուկային մարտագլխիկ ունենալ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով օտարերկրյա փորձագետների տվյալներին։
«Օտարերկրյա փորձագետները գնահատել են, որ Հյուսիսային Կորեան 15-60 միջուկային մարտագլխիկ կարող է ունենալ»,- ասված է նրանց հաղորդագրությունում։
Գործակալության տեղեկացմամբ՝ ամերիկյան Bulletin of the Atomic Scientists (BAS) ամսագիրը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան կարող է 20-30 միջուկային մարտագլխիկ ունենալ, որոնք հարմար են միջին հեռահարության հրթիռների համար։ Խաղաղության խնդիրների հետազոտության ստոկհոլմյան ինստիտուտը (SIPRI) 2022թ. հունիսին գրել է, որ Հյուսիսային Կորեան ունի 20 միջուկային մարտագլխիկ, բայց կան նաեւ նյութեր, այն է՝ ուրան-235 եւ պլուտոնիում-239, եւս 45-55 մարտագլխիկ արտադրելու համար։
Research Center for Nuclear Weapons Abolition (RECNA) հետազոտական ինստիտուտի ճապոնացի փորձագետներն աշխարհում 2022թ. միջուկային նյութերի մասին զեկույցում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան հունիսի դրությամբ ունի 40 մարտագլխիկ։ Իր հերթին, ԱՄՆ Ազգային պաշտպանության ինստիտուտին կից Ազգային ռազմավարական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտըը (INSS) գրել է, որ 2020թ. նոյեմբերի դրությամբ Փհենյանը 15-60 միջուկային լիցք ուներ։