Ռեալը տրանսֆերային նոր նպատակ ունի
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմ Կոնատեով, հայտնում է MediaFoot-ը:
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տպավորված է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստի ցուցադրած խաղով և ցանկանում է, որ ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքի 23-ամյա ֆրանսիացու հետ:
Կոնատեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 4 հանդիպման։ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում նա 5 խաղ է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում, որը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ և պարտվել Արգենտինային (3:3, 11 մետրանոցներով՝ 2:4)։
Transfermarkt-ը Կոնատեի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: