Air Astana ավիաընկերության ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում․ տուժել է յոթ ուղևոր
Air Astana ավիաընկերության Տաշքենդ-Ալմա-Աթա չվերթն իրականացնող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով ուղևորներից ոմանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ավիաընկերության մամուլի ծառայությանը հղումով։
Ավելի վաղ, ավիափոխադրողի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Air Astana-ի ինքնաթիռը Տաշքենդից Ալմա-Աթա ճանապարհին հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով յոթ ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այրվածքներ։ Ավելի ուշ ավիաընկերությունը մամուլի հաղորդագրությունից հանվել է այրվածքների մասին հիշատակումը:
Ավիաընկերության մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մանրամասնել է, որ «այրվածքների վերաբերյալ գանգատներով» որևէ մեկն ընկերության հետ չի կապվել։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (CAC), իր հերթին, հաղորդել է հինգ տուժածի մասին, այդ թվում՝ Ուզբեկստանի քաղաքացու, որի մոտ կան ողնաշարի պարանոցային հատվածի փակ կոտրվածքի կասկածներ:
«Բժշկական օգնության համար դիմել է երկու կին ուղևոր, որոնք այս պահին հետազոտվում են Ալմա-Աթաի հիվանդանոցներից մեկում։ Բժիշկների նախնական տվյալներով՝ կոտրվածքներ չեն արձանագրվել»,– ասաված է հաղորդագրության մեջ։
Ավիաընկերության տվյալներով՝ Airbus A321 ինքնաթիռում եղել է 134 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Ավիաընկերության աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։