Սևան-Գավառ ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ վարորդը զոհվել է
Հունվարի 2-ին, ժամը 19։16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ե․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։