Իմ մասին ծիծաղելի լուրեր են տարածել․ Արսեն Լևոնյան
Հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընտանիքի և ընկերների հետ քաղաքից բացակայում է, և ամեն ինչ շատ լավ է՝ այս կերպ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը։
Ֆեյսբուքյան գրառմամբ դերասանը նախ շնորհավորել է Նոր Տարվա կապակցությամբ, ապա անդրադարձել իր մասին տարածված վերջին լուրերին՝ նշելով, որ ծիծաղով է վերաբերվել դրանց։
«Բարև Ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ խաղաղ,անամպ երկինք, պատերազմներից հեռու լինենք և սիրով միշտ լի: Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»: Սիրով՝ Ձեր Արսեն Լևոնյան», - գրել է Արսեն Լևոնյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, 5 անգամ կրակել է իր գլխին։ Աղբյուրի փոխանցմաբ՝ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: