Ավելի քան 20 ինքնաթիռ չի կարողացել մառախուղի պատճառով վայրէջք կատարել Ստամբուլում
Ավելի քան 20 օդանավ ուղղորդվել է Ստամբուլի նոր օդանավակայան թանձր մառախուղի պատճառով, տեղեկացրել է DHA գործակալությունը։
«22 ինքնաթիռ, որոնք առավոտյան պետք է վայրէջք կատարեին քաղաքի արեւելյան «Սաբիհա Գյոկչեն» օդանավակայանում, վերուղղորդվել է Ստամբուլի նոր օդանավակայան»,- տեղեկացրել է գործակալությունը։
«Սաբիհա Գյոկչեն» օդանավակայանի մամուլի ծառայության տվյալներով՝ օդանավակայանի թռիչքուղին փակ է ինքնաթիռներ ընդունելու համար, օդանավակայանից ինքնաթիռների թռիչքներն իրականացվում են նորմալ ռեժիմով՝ մեկժամյա ընդհատումից հետո։