ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել մեքենայից, տուժել է հինգ մարդ
ԱՄՆ-ում անհայտ անձը մեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է wbtw.com-ը։ Չարագործը վիրավորել է հինգ մարդու։
Միջադեպը տեղի է ունեցել Դարեմ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ)։ Նշվել է, որ Honda-ի վարորդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ, որոնք Subway ռեստորանի մոտ էին։ Դրանից հետո նա դիմել է փախուստի։
Վիրավորվել է հինգ մարդ։ Նրանցից երկուսը տեղափոխվել է հիվանդանոց։ Երեքի կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը հայտարարել է վարորդի եւ Honda մեքենայի հետախուզում։