Մեքսիկայում բանտի դեմ հարձակման ժամանակ զոհվել է 14 մարդ, 24 բանտարկյալ փախել է
Մեքսիկայում բանտի դեմ հարձակման ժամանակ զոհվել է 14 մարդ, 24 բանտարկյալ դիմել է փախուստի, տեղեկացրել է Milenio պարբերականը։
«14 մարդ սպանվել է Սյուդադ Խուարեսի բանտի դեմ զինված խմբի հարձակման հետեւանքով։ Խումբը ներխուժել է բանտ՝ ազատ արձակելու համար որոշ բանտարկյալների»,- նշված է հաղորդագրությունում։
Նշվել է, որ անկարգությունների ժամանակ զոհվել են անվտանգության ծառայության տասը աշխատակից եւ չորս բանտարկյալ, 24 բանտարկյալ կարողացել է փախչել բանտի տարածքից։
Սյուդադ Խուարես քաղաքը գտնվում է Միացյալ Նահանգների հետ սահմանին, ուղիղ Էլ Պասո քաղաքի դիմաց։