Լիբանանում Ամանորի տոնակատարության ժամանակ թափառող փամփուշտների պատճառով երկու ինքնաթիռ է վնասվել
Բեյրութում Ամանորի տոնակատարության ժամանակ փամփուշտներից խոցվել են Լիբանանյան MEA ավիաընկերության երկու քաղաքացիական ինքնաթիռներ, հայտնում է լիբանանյան Al Jadid հեռուստաալիքը։
«MEA ավիաընկերության երկու Airbus A321 neo ինքնաթիռներ խոցվել են թափառող փամփուշտներից։ Երկու ինքնաթիռներն էլ գտնվում են Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում», - հայտնել է հեռուստաալիքը:
Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիական ինքնաթիռները վնասվում են Ամանորի գիշերը Բեյրութի օդանավակայանում թռիչքի կամ վայրէջքի ժամանակ: Օդային նավահանգիստը գտնվում է Բեյրութի հարավային արվարձանների խիտ բնակեցված տարածքների մոտ։ Լիբանանի իշխանություններն ու կուսակցական առաջնորդները բազմիցս կոչ են արել քաղաքացիներին՝ տոնական եւ հանրային միջոցառումների ժամանակ զերծ մնալ ավտոմատից կրակելուց, քանի որ անցորդները հաճախ մահանում են մոլորված գնդակներից։