Խորվաթիան հունվարի 1-ից դարձել է Շենգենյան գոտու անդամ
Խորվաթիան հունվարի 1-ին դարձավ Շենգենյան վիզային համաձայնագրի անդամ։ Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի՝ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այժմ Խորվաթիայի և Շենգենյան գոտու այլ երկրների միջև չեղյալ են հայտարարվել ստուգումները սահմանային անցակետերում, իսկ մարտի 26-ից կչեղարկվեն ներքին օդային սահմաններում ստուգումները։
Բացի այդ, Խորվաթիան ստացել է Շենգենյան վիզաներ տրամադրելու և Շենգենյան տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք։