Փարիզի Ելիսեյան դաշտերում 1 միլիոն մարդ է հավաքվել՝ տեսնելու Նոր տարվա հրավառությունը
Անսպասելիորեն մեծ բազմություն՝ 1 միլիոն մարդ, հավաքվել է Ելիսեյան դաշտերում՝ նշելու 2023 թվականի սկիզբը: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Covid-ի համավարակի պատճառով երկու տարվա չեղարկումներից հետո, սա այս վայրում նման հավաքի առաջին դեպքն է, ինչը Փարիզի իշխանությունները որակել են «վերածնունդ» մարդկանց մեջ:
Ֆրանսիայի իշխանությունները ակնկալում էին, որ մոտ 500 000 փարիզցիներ և զբոսաշրջիկներ կհավաքվեն պողոտայում, որտեղ կեսգիշերին Հաղթական կամարի մոտ շքեղ հրավառություն էր կազմակերպվել:
Բայց իշխանությունների կանխատեսումները գերազանցվել են, քանի որ հավաքվել է 1 միլիոն մարդ:
Ամբոխը ցրվել է կեսգիշերն անց՝ հրավառության ավարտից անմիջապես հետո։
Փարիզի ամանորյա վերջին հավաքը Ելիսեյան դաշտերում տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին. այն ժամանակ ներկա է եղել 250 000 մարդ: 2020 թվականին այն չեղարկվել է Covid-ի սահմանափակումների պատճառով։ Անցյալ տարվա հավաքը հետաձգվել է՝ կանխելու Omicron տարբերակի տարածումը։