Պատերազմում վիրավորում ստացած 21-ամյա Սամվելը զբաղվում է ճագարաբուծությամբ
44-օրյա պատերազմին վիրավորում ստացած 21-ամյա Սամվել Առուստամյանը Առինջ գյուղից է, ծառայել է Արցախում։ Մասնագիտությամբ հաշվապահը պատերազմից հետո գաղափար է ունեցել զբաղվել ճագարաբուծությամբ։
NEWS.am-ի հետ զրույցում Սամվելը պատմեց, որ վիրավորումը ստացել է նոյեմբերի 9-ի առավոտյան, ինչից հետո անցել է բուժումների.
«Ստացել եմ զույգ սրունքների բեկորային վիրավորում, ճակատի բեկորային վիրավորում, աջ թմբկաթաղանթի պատռվածք, տարել եմ գանգուղեղային տրավմա, ինչից հետո առաջացել է առողջական լուրջ խնդիր։ Պատերազմից հետո միակ կենդանիները, որոնք հանգստություն են տալիս, ճագարներն են»։
Սամվել Առուստամյանի խոսքով՝ իր գաղափարը իրագործելուն նպաստել են «Զինվորի տանը», երբ իրեն այնտեղից զանգել ու հայտնել են, որ նման ծրագիր կա. «Ընտանիքիս հետ նախագիծ գծեցինք ճագարաբուծության վերաբերյալ, եւ հաստատվեց մեր ծրագիրը»։
Նա պատմեց, որ նախագիծը պլանավորման փուլում է, առայժմ 20 ճագարներին տան բակում է պահում.
«Նախագծով ես պետք է կառուցեմ 30 քառակուսի մետր մակերեսով շինություն, որտեղ էլ կկարողանամ բուծել ճագարներին։ Ներկայումս շինության ավարտական հատվածին ենք հասել»։
Մանրամասները՝ տեսանյութում