Սեուլը սպառնացել է տապալել Կիմ Չեն Ընի ռեժիմը
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենք օգտագործելու ցանկացած փորձ կհանգեցնի «ռեժիմի անկմանը», այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել «մեծացնել երկրային միջուկային զինանոցը», հաղորդում է Yonhap գործակալությունը:
«Մենք լրջորեն զգուշացնում ենք. եթե Հյուսիսային Կորեան փորձի միջուկային զենք կիրառել, դա կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի տապալմանը», - ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Գործակալությունը Փհենյանին մեղադրել է «նույնիսկ պատերազմ սկսելու պատրաստ լինելու» համար եւ ԿԺԴՀ-ին հորդորել է անհապաղ դադարեցնել միջուկային զարգացումը եւ վերադառնալ ապամիջուկայնացմանը՝ դա կոչելով Հյուսիսային Կորեայի ժողովրդի կենսապայմանների բարելավման «միակ ճանապարհը»։
Հարավային Կորեան խոստացել է նաեւ «խստորեն պատասխանել» Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային սպառնալիքներին՝ «կտրուկ» ուժեղացնելով իր «երեք առանցք» պաշտպանական համակարգը, որը բաղկացած է «Զանգվածային պատժի եւ վրեժխնդրության» (KMPR) համակարգից: