Երևանում ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, քաղաքացին հայտնվել է անիվների տակ և տեղում մահացել. Shamshyan.com
Այսօր՝ ժամը 13։20-ի սահմաններում, Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 99 երթուղին սպասարկող ավտոբուսը նշված հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն էլ բախվել է էլիտար շենքի կառուցման համար տեղադրված երկաթե դարպասին։
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսը «կանեցում» կայանված է եղել, և վարորդը ավտոբուսի մեջ չի եղել, երբ ավտոբուսը շարժվել ու վրաերթի է ենթարկել քաղաքացուն։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։