Ամանորի գիշերը Պրահայի կենտրոնում ոստիկան է վիրավորվել
Պրահայի կենտրոնում՝ Վենցլաս հրապարակում, Նոր տարվա գիշերը հարբած տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա. սպային գլխի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով փողոցում կոտրվել է ավելի քան 30 պատուհան, լրագրողներին հայտնել է իրավապահների ներկայացուցիչ Վիոլետա Սիրժիշտեւան։
«Չգիտես ինչու, Վենցլաս հրապարակում հարբած տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա, ով այդ պահին երկու այլ տղամարդկանց հետ պարզաբանում էր տեղի ունեցած միջադեպը։ Ոստիկանության աշխատակիցը գլխի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Եվս վեց թեթեւ վիրավորի բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել»,- ասել է Սիրժիշտեւան։
Նրա խոսքով՝ միայն շաբաթ օրվա երկրորդ կեսին Պրահայի ոստիկանությունը ստացել է միջադեպերի վերաբերյալ շուրջ 500 հաղորդում՝ ընտանեկան բռնությունից մինչեւ տներում պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով կոտրված պատուհաններ։ Դրանցից ավելի քան 30-ը միայն Վացլասի հրապարակի մոտ գտնվող Վե Սմեչկա փոքրիկ փողոցում։Բացի այդ, Սիրժիշտեւան ասել է, որ երեկ Պրահայում հրշեջները 65 անգամ ստիպված են եղել պայքարել պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով՝ նկուղներում, պատշգամբներում կամ տանիքներին բռնկված հրդեհը մարելու համար։