Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրում է տարածաշրջանում լարվածությունը սրելու հարցում
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանում լարվածության սրմանն ուղղված սադրիչ գործողությունները շարունակելու հարցում։
«Չնայած մենք խաղաղության ձեռք ենք մեկնում, Հունաստանը պնդում է շարունակել իր սադրիչ գործողություններն ու հայտարարությունները, որոնք անընդհատ մեծացնում են լարվածությունը»,- ասել է Աքարը, մեջբերում է TRT Haber-ը։
Թուրքիան կարծում է, որ եթե Հունաստանն ընդլայնի իր տարածքային ջրերը, դրանք վեց մղոնից մինչեւ 12 մղոնի հասցնելով, նա գործնականում կփակի թուրքական ջրերը եւ կփակի Թուրքիայի միջազգային ջրեր հասնելու հնարավորությունը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն նախազգուշացրել էր Աթենքին՝ Էգեյան ծովում իր տարածքային ջրերի ընդլայնման մասին։ Նրա խոսքով, վերջին օրերին հունական մամուլը գրում է, որ Հունաստանի տարածքային ջրերը Կրետեի շուրջը կընդլայնվեն մինչեւ 12 մղոն, սակայն Թուրքիան թույլ չի տա Էգեյան ծովում հունական ջրերի ընդլայնումը՝ նույնիսկ մեկ մղոնով։ Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը, անդրադառնալով Անկարայի կողմից հարուցված քրեական գործին, ասել է, որ այս հարցի վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի 1995թվականի որոշումը հստակ է եւ ուժի մեջ է մնում: