Կիևում հնչել են պայթյուններ. Ռուսաստանը գործարկել է մոտ 30 անօդաչու՝ վնասելով կարևոր էներգետիկ օբյեկտ
Կիևում հունվարի մեկին երեք նոր պայթյուն է հնչել, հաղորդում է ուկրաինական ТСН լրատվական գործակալությունը։
Կիևի ռազմական վարչակազմի տվյալներով՝ քաղաքում աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։
Պայթյուններ են լսվում նաև Կիևի մարզի Վիշգորոդ քաղաքում։
Մայրաքաղաքում և Կիևի մարզում գրեթե երկու ժամ է, ինչ հնչում է օդային հարձակման ահազանգ։
Հաղորդվում է, որ ռուսական կողմը ընդհանուր առմամբ գործարկել է մոտ երեք տասնյակ անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով վնասվել է կարևոր ենթակառուցվածքային էներգետիկ օբյեկտ։