ԱՄՆ-ն փորձում է ստեղծել «ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը». Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռազմական ճնշում է գործադրում ԿԺԴՀ-ի վրա և ձգտում է Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ համագործակցության միջոցով ստեղծել «ՆԱՏՕ-ի ասիական տարբերակը»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «առավելագույնի է հասցնում ռազմական ճնշման մակարդակը» երկրի վրա՝ շարունակական հիմունքներով Հարավային Կորեա ներմուծելով տարբեր միջուկային հարվածային զենքեր։
«Վաշինգտոնը նաև «դաշինքի ամրապնդման» պատրվակով հիմնովին նպաստում է Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ համագործակցությանը՝ իրականում խորասուզված լինելով նոր ռազմական բլոկի՝ ՆԱՏՕ-ի ասիական տարբերակի ստեղծման գործում», - հավելել է Կիմ Չեն Ընը։
Բացի այդ, Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է ԿԺԴՀ-ի ինքնապաշտպանության ուժեղացման կարևորությունը արտաքին մարտահրավերների և միջկորեական հարաբերություններում ստեղծված իրավիճակի ֆոնին։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հանձնարարել էր բալիստիկ հրթիռ մշակել միջուկային հակահարձակման համար։ Նա նաև հայտարարել է 600 մմ տրամաչափով բազմակի արձակման հրթիռային համակարգերի ստեղծման մասին։