Ֆրանսիայում եւ Գերմանիայում անսովոր տաք եղանակ է
Եվրոպական մի քանի երկրներում Ամանորից առաջ այս ժամանակաշրջանի համար անսովոր տաք եղանակ է սպասվում։
Մասնավորապես, Ֆրանսիայում, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, շաբաթ օրը ամենաշոգը կլինի։ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ 18 աստիճան ըստ Ցելսիուսի, հարավում՝ մինչեւ 20, իսկ հարավ-արեւմուտքում՝ մինչեւ 23 աստիճան։
Շաբաթ գիշերը Փարիզում գրանցվել է +15,8 աստիճան ըստ Ցելսիուսի։
Գերմանիային նույնպես անչափ տաք Նոր տարի է սպասվում, երկրի արեւմտյան որոշ շրջաններում եղանակը կարող է տաքանալ մինչեւ 20 աստիճան ըստ Ցելսիուսի։
Բացի այդ, ըստ կանխատեսումների, նոր տարվա սկզբում տաք ջերմաստիճան կլինի էլ ավելի շատ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում։