Շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիները երթով շարժվում են «Եռաբլուր»
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիներն այսօր՝ դեկտեմբերի 31–ին, Ամանորի նախաշեմին, երթով քայլում են դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորեն Նոր տարին:
Նրանք Երևանի քաղաքապետարանից մոմավառությամբ շարժվում են «Եռաբլուր»։ Երթին մասնակցում է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։