«Իրավիճակը ռազմաճակատում բարդ է, հաղթանակն անխուսափելի է»․ Շոյգուն ամանորյա ուղերձով դիմել է Ռուսաստանի զինծառայողներին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ամանորյա ուղեդրձով դիմել է Դաշնության զինծառայողներին:
Նա հավաստիացրել է, որ «հաղթանակն անխուսափելի է» և գովեստով է խոսել ռուս զինծառայողների սխրանքի ու հերոսության մասին:
Շոյգուն նշել է, որ «իրավիճակը ռազմաճակատում մնում է բարդ», նա քննադատել է Ուկրաինային և այդ երկրին սատարող Արևմուտքին:
«Մենք դիմավորում ենք նոր տարին ռազմաքաղաքական բարդ իրավիճակում, երբ կան ուժեր, որոնք փորձում են ջնջել մեր հերոսական պատմությունն ու մեծ նվաճումները, քանդել ֆաշիզմը պարտության մատնողների հուշարձանները և պատերազմի հանցագործներին դնել պատվանդանի վրա, չեղարկել ու պղծել այն ամենն, ինչ ռուսական է»,- ասել է Շոյգուն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև բարձր է գնահատել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ռուս զինծառայողների անմահ արարքները, անձնուրաց խիզախությունն ու հերոսությունը նեոնացիզմի և ահաբեկչության դեմ պայքարում»: