Հյուսիսային Կորեան 2022 թվականի վերջին օրը երեք հրթիռ է փորձարկել
Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան երեք միջմայրցամաքային հրթիռ է փորձարկել: Դրանք արձակվել են Կորեական թերակղզուց արևելք՝ ծովի ուղղությամբ:
Փորձարկումների նախօրեին Փհենյանում տեղի է ունեցել երկրի պետական և զինվորական բարձրաստիճան ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում, ըստ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցների, քննարկվել են 2023 թվականի առանցքային ռազմավարական խնդիրները:
2022 թվականին Հյուսիսային Կորեան նախորդ տարիների համեմատությամբ աննախադեպ մեծ թվով հրթիռային փորձարկումներ է իրականացրել:
Ենթադրվում է, որ վաղը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հանդես կգա ելույթով, որով կանդրադառնա 2023 թվականին նախատեսված հիմնական ծրագրերին: